Դիպլոմային նախագիծ․ «Կիսաշրջազգեստ և բլուզ» և «Շրջազգեստ»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Հեղինակ`Սահակյան Մարինա

Թեմա՝ «Կիսաշրջազգեստի և բլուզի ձևավորում» և «Շրջազգեստի ձևավորում»

Ղեկավար`Մերի Խանջյան, դասավանդող

Ք. Երևան 2018թվ.

Ներածություն

Դիպլոմային նախագծի թեմա ընտրել եմ՝ «Կիսաշրջազգեստի և բլուզի ձևավորում» և «Շրջազգեստի ձևավորում»։ Նախ ընկեր Թերեզայի հետ արեցինք էսքիզը, դրան համապատասխան ընտրեցի գործվածք։ Բլուզի և կիսաշրջազգեստի համար վերցրել եմ 1մ 50 սմ, իսկ շրջազգեստի համար 1մ  կարապ-գաբարդին տեսակի կտոր։ Օգտագործել եմ նաև շղթա և ժանյակից ապլիկացիա։ Ստանալով ձևման ձևանները, տեղադրել եմ կտորի վրա կարաբաժիններ տվել և ձևել դրանք։ Բլանդելուց և չափափորձ կատարելուց հետո կարել եմ կարի մեքենաներով։

Բովանդակություն(․հագուստի առաջացման պատմություն, կիսաշրջազգեստի մասին տեղեկություն, գործվածքի մասին ինֆորմացի, մեքենաների մասին տեղեկություն)

Հագուստի առաջացման պատմություն

Նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում գազանների մորթիներ, իսկ շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ։ Տարբերվում են հագուստի մի քանի տեսակներ՝ վերնազգեստ, շրջազգեստ, կիսաշրջազգեստ, տաբատ և այլն։ Հագուստի առաջին տարրը թզի տերևն է եղել, որով Ադամը ծածկել է իր մերկությունը։ Ավելի ուշ օգտագործվել է ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլ։ Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն։ Տարբերվում են  տղամարդու, կանացի և մանկական հագուստի տեսակները։

ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐ

Կիսաշրջազգեստը կանացի և մանկական հագուստի տարածված տեսակ է: Այն պատկանում է գոտիավոր թեթև զգեստների խմբին: Կիսաշրջազգեստները լինում են տարբեր ձևերի` ուղիղ, շեղ (կլյոշ), կտորներով և այլն:

Ամառային կիսաշրջազգեստները կարում են թեթև վառ գույների նկարներով գործվածքներից, իսկ ձմեռայինը` համեմատաբար ավելի հաստ, միագույն և երկրաչափական ձևի նկարներով (զոլեր, վանդակներ, օղակներ և այլն) գործվածքներից: Մարմնեղ կազմվածք ունեցողները պետք է հագնեն ուղիղ ձևվածքի կիսաշրջազգեստներ, նիհարները` կիսաարև, արևաշեղ, կտորներով և այլն:

Կիսաշրջազգեստները ձևում են հենքաթելի, միջնաթելի և շեղ թելերի ուղությամբ: Գործվածքի միջնաթելի ուղղությամբ ձևում են այն դեպքում, երբ գործվածքը եզրանախշով կամ լայնությամբ շատ չի երկարում: Եթե գործվածքը շատ է ձգվում-երկարում, նրանից խորհուրդ չի տրվում կարել շեղ կիսաշրջազգեստներ:

Կիսաշրջազգեստը առաջամասից, ետևամասից կամ կողքից ունենում է կտրվածք (ախլակ, հեշտ հագնելու համար), որը կարում են երկայնակի շերտերով կտրված գործվածքով, իսկ կոճկելու համար` կեռիկներ, օղակներ: Կիսաշրջազգեստի վերևի մասի կտրվածքին կարում են գոտի, իրանակալ (կորսաժ): Ներքևի մասի կտրվածքը կախված գործվածքի հատկությունից կարում են գաղտնակարով, փակ ծալակարով, խաչկարով: Կիսաշրջազգեստները գեղազարդում են գրպաններով, բոլորածալերով, կոճակներով, ապլիկացիաներով, եզրաշերտերով, գունավոր հաստ թակալակարերով, հանովի գոտիով և այլն:

Կիսաշրջազգեստները լինում են կոստյումի և առանձին: Կոստյումի կիսաշրջազգեստները հագնում են ժակետով, ժիլետով, անթևք վերնաշապիկով, որոնք կարում են նույն գործվածքից: Առանձին կիսաշրջազգեստները լինում են ամենօրյա, սպորտային, կառնավալային: Կիսաշրջազգեստի համար անհրաժեշտ չափսերն են` գոտկատեղի  կիսաշրջագիծ, կոնքի կիսաշրջագիծ, կիսաշրջազգեստի երկարություն: Ձևավոր կիսաշրջազգեստ ստանալու համար, ուղիղ կիսաշրջազգեստի հիմքի վրա կատարում են տեխնիկական մոդելավորում:

Գործվածք՝ Գաբարդին-կարապ

Գաբարդին-կարապ կտորը ունի շատ հին պատմություն։ 19-դ դարում Թոմաս Բերրի անունով մի տղա, որը հայտնի չէր, ընդունվում է աշխատանքի։ Նա Անգլիայի Դժորկինգա քաղաքացի էր։ Ազատ ժամանակ, ինչպես մյուս երիտասարդները, նա շատ էր սիրում մասնակցել խաղային մրցույթների, որոնք անցկացնում էին բաց երկնքի տակ։ Ամեն անգամ մրցույթի ժամանակ նա թրջվում էր և հիվանդանում էր։ Նա սկսեց երազել մի այնպիսի հագուստի մասին, որը նրան կպաշտպանի Անգլիայի անձրևներից։ Այդ իր երազանքը նա կարողացավ իրականացնել միայն 45 տարեկանում։Այդ ժամանակ նա արդեն մի քանի խանութների սեփականատեր էր։ Նրա աշխատանքը հաջողության հասավ միայն 1880 թվ, երբ նա կտորի մշակման փորձեր էր անում։ Այդ կտորը տեխնոլոգիան ուներ ջրամերժ հատկություն և այն գործվածքը, որը գծեր էի հիշեցնում շնչող կտոր էր և նրա միջով շատ հեշտ անցնում էր օդը։Այն շատ հարմարավետ էր մարդկանց համար։ Այն շատ ամուր և պրակտիկ կտոր էր ու շատ հարմարավետ էր վարագույրների նույնիսկ հագուստների համար։ Այս կտորը տեխնոլոգիան և բաղադրությունը կարող են տարբեր  լինել, բայց իր հիմնական պահպանվոող նյութերի շնորհիվ է որ այն ունի ճչմրթվող և չլոճվող հատկություն։ Այս կտորի առանձնահատկություններից է նաև նրա բազմաերանգ տեսականին։ Այն լավ պահպանվելու համար,  որպեսզի չվնասվի և չկորցնի իր գույնը, պետք է լվանալ 30Cում։ Այդ կտորի վաճառքը հասավ մաքսիմումի։ Իսկ մահից առաջ Բերրին ստեղծեց այս կտորի վանդակավոր տեսակը, որի մեջ պարունակում էր կաթնագույն, սև, սպիտակ և կարմիր գույներ։ Գաբարդին կտորի առանձնահատկություններից է նաև այն, որ դուրս չի գալիս մոդայից և պահպանում է իր տեսքը, փափուկ է, թեթև և անփայլ։ Նրա վատ կողմերից է միայն այն, որ շատ է վնասվում կարելու ընթացքում։ Շատ նկարիչներ գաբարդինը օգտագործում են կտավի տեղ։ Նրա օգնությամբ նկարները ավելի կենդանի են թվում։

Janome ֆիրմայի մասնագիտացված կարի մեքենա

Janome կարի մեքենան աշխարհում ճանաչված բրենդ է, ընդլայնված է ավելի քան 100 երկրներում: Այն ճապոնական արտադրության է: Կան տարբեր մոդելների, կարատեսակների:

թելանի շղթայական կար տվող կարի մեքենա

Կարի մեքենան կատարում է գործվածքի եզրերը մաքրակարելու գործողությունը: Պահպանում է գործվածքը հլիզվելուց:

Ամփոփում

Այս մեկ տարվա ընթացքում սովորեցի ինձ համար շատ կարևոր բաներ, քանի որ ես շատ եմ սիրում կարի արհեստը։ Ուրախ եմ, որ կարողացա շատ որակով և մանրակրկիտ ուսում ստանալ։ Այս ընթացքում մասնակցել եմ որոշակի պատվերների իրականացմանը,որոնք եղել են հենց քոլեջի ներսում։Կարել եմ տարբեր հագուստներ թե մեծերի, թե փոքրերի համար։Կատարել եմ շատ ձևափոխություններ։ Կարողանում եմ ինքնուրույն ձևել տարբեր հաքուստներ և վարժ կարել կարի մեքենաներով։ Շատ շնորհակալ եմ այս քոլեջից, որ նման հնարավորություն է ընձեռել ինձ սովորել այս  մասնագիտությունը։

Запись опубликована в рубрике Մեկամյա ուսուցում, Նախագծեր, Սահակյան Մարինա, Դիպլոմային նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий